Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Չինական «Նյու իդա» ընկերությունը Կաթնաղբյուրում ջրի գործարան կառուցի

16.11.2018

 Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեց չինական «Նյու իդա» ներդրումային ընկերության տնօրեն Լուո Գանգին, գլխավոր կառավարիչ Աին Ճենփին՝ կազմակերպության կողմից առաջարկվող ներդրումային ծրագրին ծանոթանալու նպատակով:
Կազմակերպության ներկայացուցիչները մարզպետին տեղեկացրեցին, որ իրենց նպատակն է Հայաստանում իրականացնել հանքային ջրերի արդյունահանման ծրագիր: Ջուրն արտահանվելու է բացառապես Չինաստանի ժողովրդական հանրապետություն՝ որպես հայկական լավագույն որակ ունեցող ջուր: Նշվեց, որ հայկական ջուրը բացառիկ ընդունելություն ունի Չինաստանում: Ըստ նրանց, Հայաստանում բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել, և առաջին գլխավոր քայլը նախատեսել են սկսել Ստեփանավան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Կաթնաղբյուր վարչական տարածքից, որտեղ ջրի հորատանցք կա: Այստեղ հորատանցքին մոտ նախատեսում են կառուցել գործարան: Ճիշտ է՝ մի շարք խնդիրներ կան. ճանապարհի վերանորգման, գազաֆիկացման, հորատանցքի վերանորոգման, այդուհանդերձ վերջնական որոշումը կայացված է: Տնօրենի ներկայացմամբ, ներկայում նախագծանախահաշվային և մի շարք այլ տեխնիկական աշխատանքներ են կատարվում: Գործարանի շինարարությունը կսկսեն արդեն 2019թ. մարտ-ապրիլ ամիսներին: Արդյունքում կկատարվի շուրջ 3-5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, աշխատատեղեր կստեղծվեն, ինչի արդյուքում կբարձրանա նաև համայնքի կենսամակարդակը:
-Նախատեսում ենք հետագայում նաև սոցիալական ծրագրեր իրականացնել համայնքում,-ասացին չինական ընկերության ներկայացուցիչները:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց նման ծրագիր մարզում իրականացնելու նախաձեռնության համար և նշեց, որ ամեն կերպ պատրաստ է աջակցություն ցուցաբերել:
«Նյու իդա» ընկերության տնօրենը ևս շնորհակալություն հայտնեց, մարզպետին, համայնքի ղեկավարին պատրաստակամության համար՝ կարևորելով հատկապես ներդրումների աջակցման կենտրոնի՝ «Բիզնես Արմենիայի» մեծ դերակատարությունը՝ օտարերկրյա ներդրումներին աջակցելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 14:50:57