Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2019թ. փետրվարի 23-ին Վանաձորում անցկացվելիք բիզնես-ֆորումը եզակի հնարավորություններ կարող է ստեղծել մարզի գործարարների համար
16.11.2018
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանդիպումը մարզի գործարարների հետ 2019թ. փետրվարի 23-ին անցկացվելիք բիզնես-ֆորումի մասին իրազեկելն էր և գործարարներին հուզող խնդիրներին ծանոթանալը: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Ա. Ղուկասյանը կարևորեց ներկաների մասնակցությունը ֆորումին՝ առաջարկելով վերջինիս ժամանակ պատրաստի բիզնես-ծրագրեր ներկայացնել ներդրումներ ներգրավելու նպատակով, քանի որ այն բավականին ներկայացուցչական է լինելու. մասնակցելու են ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներ և տեղական ներդրողներ, այլև գործարարներ աշխարհի տարբեր երկրներից:
-Սա ձեզ համար բացառիկ հնարավորություն կարող է հանդիսանալ, ուստի կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ունենալ,-ասաց Ա. Ղուկասյանը՝ ընդգծելով հատկապես ներկայիս կառավարության դիրքորոշումը ներդրումային դաշտը ակտիվացնելու առումով:
Իրանական «Ռադ Սանե ԱՏՏԻ» Հայաստանյան ընկերության համահիմնադիր Արայիկ Ասրյանը, խոսելով Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հետևանքով առաջացած մի շարք խնդիրներից, այնուամենայնիվ նշեց, ձեռնարկությունը նախատեսում են բացել շատ շուտով: Հիշեցնենք, որ ընկերությունը Վանաձորում նախատեսում է հիմնել կոմպոզիտային գազաբալոնների գործարան, որն աշխարհում եզակի բիզնես-ծրագրերից է լինելու: Արտադրանքի 95 տոկոսն արտահանվելու է: Ա. Ասրյանը նշեց, որ ներկայում փորձարկումներ են իրականացվում:
Գործարարները հիմնականում անդրադարձան հարկային բեռի թեթևացման, փոքր և միջին բիզնեսներին տրվող արտոնությունների անհրաժեշտությանը և այլն: Մարզպետն ասաց, որ նշված բոլոր հարցերն ընթացքի մեջ են, և ինչպես հայտնի է, այդ ուղղություններով կառավարությունը գործնական քայլեր է ձեռնարկում: