Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտագնա աշխատանքային խորհրդակցություններ Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններում

15.11.2018

Նոյեմբերի 15-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատաքյաին այց կատարեց Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններ՝ համայնքապետարաններում արտագնա խորհրդակցություն անցկացնելով տարածարջանի միավորված համայքների, վերջիններիս վարչական ղեկավարների և ավագանիների անդամների մասնակցությամբ:
Հիմնականում անդրադարձ կատարվեց հավաքագրումների ցածր տոկոսներին, ինչը մարզպետն անընդունելի համարեց:
-Ցածր հավաքագրումները խոսում են ձեր նկատմամբ առկա անվստահության և թերի աշխատանքի մասին,-ասաց մարզպետը, նշելով, որ նաև հավաքագրման ցուցանիշերով է գնահատվելու համայքների ղեկավարների աշխատանքը:
Համայնքների ղեկավարները մատնանշեցին մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, մասնավորապես՝ բնակիչների բացակայությունը, հողատարածքներից հրաժարվելը, բազաների անճշտությունները և այլն: Օրինակ Սարչապետում կան սեփականատերեր, ովքեր շուրջ 1 մլն դրամ պարտք են կուտակել: Մարզպետն ընդգծեց, որ արտոնյալ մարդիկ չեն կարող լինել և հորդորեց անհրաժեշտության դեպքում, օգտվելով համայնքի ղեկավարի իրենց լիազորություններից, գումարները գանձել դատական կարգով: Նա նաև, որպես շահագրգռող հանգամանք, կարևորեց համայնքներին տրվող դոտացիաների ավելացումը՝ 10-12 տոկոսով:
Տաշիրում անդրադարձ կատարվեց հատկապես ջրագծերի ներքին ցանցի վերանորոգման անհարժեշտությանը և մաքրման կայանի բացակայությանը, որը նախնական հաշվարկներով կպահանջի շուրջ 900 մլն դրամի ներդրում:
Խորհրդակցություններ անցկացվեցին նաև դպրոցների տնօրենների հետ: Ա. Ղուկասյանը հատուկ ուշադրության արժանացրեց պարտուսից դուրս մնացած երեխաների խնդիրը՝ դպրոցների տնօրեններին հանձնարարելով հետևողական լինել այս հարցում: Նա նաև մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտապանության բաժնին հանձնարարեց լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել տարածաշրջաններում:
Խոսելով առաջիկա ընտրություններից՝ մարզպետ Ա. Ղուկասյանը խստորեն հանձնարարեց չմիջամտել գործընթացին, պահանջեց իսպառ բացառել վարչական ռեսուրսի կիրառումը՝ նշելով, որ այս ընտրությունները պետք է էականորեն տարբերվեն նախորդներից:
Նա կարևորեց նաև դպրոցական խորհուրդների կազմերի փոփոխությունը:
-Եթե դպրոցական խորհուրդներում կան մարդիկ, ովքեր ազգակցական կապ ունեն Ձեզ հետ, հորդորում եմ օր առաջ դրանք վերակազմակերպել, այլապես կենթարկվեք խիստ պատասխանատվության,-իր խոսքում նշեց մարզպետը:
Կրթական հաստատությունների ղեկավարներն էլ խոսեցին դպրոցների խնդիրներից: Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ կատարվեց դպրոցների կողմից աղբահանության դիմաց վճարում չիրականացնելու տենդենցից:
Տաշիր համայնքում մարզպետն այցելեց նաև նոր կառուցվող մշակույթի տան շինհրապարակ՝ ծանոթանալով տարվող աշխատանքներին: Նշենք, որ այն կառուցվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով:
Կաթնաջուր, Ուրասար, Գարգառ, Ամրակից, Լեջան վարչական շրջանների մտահոգությունը խմելու ջրի ներքին ցանցին էր վերաբերում:
Մարզպետը ծանոթացավ նաև պետական միջոցներով Լոռի Բերդ համայնքից դեպի Լոռի Բերդ ամրոց տանող 2 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին:
Հանդիպումների ավարտին անցկացվեց քաղաքացիների ընդունելություն:
ը

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02