Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ծրագրերի եւ առաջարկների քննարկման փուլը մեկնարկված է
15.11.2018
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումին ընդառաջ(նապատեսված է անցկացնել 2019թ.-ի փետրվարի 23-ին) մեկնարկվել են ներդրումային բիզնես գաղափարների և ծրագրերի քննարկումները։ Նոյեմբերի 14-ին ֆորումի կազմակերպման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը շահագրգիռ կառույցների հետ քննարկեց երեք նախագիծ: Վերջիններս բավականին հետաքրքիր էին՝ ուղղված տարբեր ոլորտների զարգացմանը։ Առաջարկվեց այդ գաղափարները կազմել ներդրումային - բիզնես ծրագրային ձեւաչափով: Նշվեց, որ վերջինս առավել արդունավետ կլինի ներդրողներին առաջարկելու համար։
Մարզպետարանում ստեղծված աշխատանքային խումբը ակտիվորեն կքննարկի և անհրաժեշտության դեպքում աջակցություն կտրամադրի յուրաքանչյուր նախաձեռնություն։