Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի գործընթացը շարունակվում է Լոռու մարզում
13.11.2018
ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունն ստացած ծրագրային հայտերի ֆինանսավորման գործընթացը շարունակվում է եւ հերթական անգամ ՀՀ կառավարության 2018թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1127-Ն որոշմամբ Լոռու մարզպետարանին տրամադրվեց 39,936.2 հազ. դրամ՝ համայնքներին սուբվենցիա հատկացնելու համար։
Այս անգամ ֆինանսավորվեցին՝ «Մարգահովտի համայնքի նախակրթարանի ննջասենյակների կառուցում» ծրագրի իրականացման համար Մարգահովիտ համայնքին տրամադրվեց 4,704.0հազ.դրամ, եւ 2,431.8հազ.դրամ «Մարգահովտի համայնքի մարզադահլիճի վերանորոգում» ծրագրիրը ավարտին հասցնելու համար, Լեռնապատ համայնքին տրամադրվեց «Լեռնապատի համայնքի փողոցների գիշերային լուսավորություն» ծրագրի համար՝ 3,287.7 հազ.դրամ, եւ 3,484.1հազ.դրամ «Լեռնապատի համայնքի 11-րդ փողոցի ասֆալտապատում» ծրագրի իրականացման համար, իսկ «Շնողի համայնքի համար տեխնիկայի ձեռքբերում» Շնող համայնքին տրամադրվեց 26,028.6հազ.դրամ։