Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի անցկացման նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվել
12.11.2018
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի անցկացման նպատակով մարզպետի կարգադրությամբ աշխատանքային խումբ է ձևավորվել, որը գլխավորում է մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը: Աշխատանքային խմբում ընդգրկված են մարզպետի խորհրդականներ Լևոն Ասլանյանը, Լևոն Տեր-Սիմոնյանը, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, բաժնի աշխատակիցներ, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Հրայր Հակոբյանը, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Նոյեմբերի 9-ին անցկացվեց այդ խմբի հավաք-քննարկումը:
Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը հիշեցրեց, որ 2019թ. փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվելիք «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» խորագրով բիզնես-ֆորումի նպատակը Լոռու մարզի ներդրումային պոտենցիալի ներկայացումը, ինչպես նաև ներդրումների ներգրավումն է:
Քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր: Հստակեցվեցին աշխատանքային ոլորտները, ժամկետները, կոնկրետ գործողությունները:
Նշվեց, որ ֆորումին մասնակցելու հնարավորություն կունենան գործարարներ, ներդրումներ իրականացնել ցանկացող անձինք:Նախատեսվում է շեշտադրում կատարել մշակող արդյունաբերության, ՏՏ ոլորտի, զբոսաշրջության և գյուղատնտեսության վրա: