Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկում են պետական աջակցությամբ իրականացվող առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը

07.11.2018

Լոռու մարզում շուրջ 10-15 օրից կմեկնարկեն պետական աջակցությամբ իրականացվող առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը:
Ծրագրերի ընդհանուր արժողությունը 459 մլն 700 հազար դրամ է, որից պետական բյուջեից ներդումը՝ 430,515 հազար դրամ է, մնացածը՝ ներդրում է համայնքային բյուջեներից: Կիրականացվեն հետևյալ ծրագրերը.
1. Վանաձորի թիվ 20 դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում,
2. «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա»ՊՓԲԸ-ի ջեռուցում և վերանորոգում,
3. Սպիտակի Ոփյան փողոցի ճանապարհի ասֆալտապատում,
4. Սպիտակի թիվ 8 դպրոցի վերանորոգման համաֆինանսավորում,
5. Սպիտակի թիվ 2 դպրոցի տարածքի ասֆալտապատում,
6. Ալավերդու Ակների ԲՄԿ վերանորոգում,
7. Բլագոդարնոյե Խմելու ջրի ջրագծի կառուցում,
8. Դաշտադեմի ԲՄԿ-ի վերանորոգում,
9. Գուգարքի հիմնական դպրոցի ուսումնական մասնաշենքի ջեռուցման համակարգի կառուցում,
10. «Մարգահովիտի առողջության կենտրոն»ՊՈԱԿ-ի վերանորոգում,
11. Ջրաշենի դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի հիմնանորոգում,
12. Կուրթանի մշակույթի պալատի վերանորոգում,
13. Գարգառի Խմելու ջրի ջրագծի կառուցում,
14. Կուրթանի դպրոցի մեկ մասնաշենքի հարթ տանիքի վերափոխում ծպեղնայինի,
15. Օձունի թիվ 2 դպրոցի գազաֆիկացում և ուսումնական մասնաշենքի ջեռուցման համակարգի կառուցում,
16. Շիրակամուտի 1 կմ քայքայված ջրագծերի փոխարինումը նորով,
17. Ազնվաձորի ԲՄԿ-ի վերանորոգում,
18. Լոռի Բերդի դպրոցի նոր ջեռուցման համակարգի կառուցում,
19. Յաղդանի դպրոցի նոր ջեռուցման համակարգի կառուցում,
20. Սվերդլովի խմելու ջրագծի կառուցման համաֆինանսավորում,
21. Ագարակի դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում,
22. Լեջանի դպրոցի գազաֆիկացում և ջեռուցման համակարգի կառուցում,
23. Սարահարթի ոռոգման ներքին ցանց,
24. Մեծ Պարնիի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում,
25. Շամլուղի դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի հիմնանորոգում,
26. Գեղասարի 3 ՕԿՋ-ի և 20 կապտաժների հիմնանորոգում,
27. Քարինջ գյուղ մտնող ջրագծի հիմնանորոգում,
28. Մարցի խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգում,
29. Լորուտ բնակավայրի արտաքին ջրի ցանցի հիմնանորոգում,
30. Աթանի դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի հիմնանորոգում,
31. Ահնիձորի նախակրթարանի և հանդիսությունների սրահի ջրագծի անցկացում,
32. Ահնիձորի նախակրթարանի արևային ցածր ճնշման ջրատաքացուցիչի գնման և տեղադրման աշխատանքներ,
33. Ահնիձորի դպրոցի տարածքում հենապատի կառուցում,
34. Բազումի դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում ,
35. Արևաշողի խմելու ջրագիծ 700մ կառուցում,
36. «Արևաշողի առողջության առաջնային պահպանման կենտրոն»ՊՈԱԿ-ի վերանորոգում,
37. Ծաղկաբերի խմելու ջրի հիմնանորոգում
38. Լուսաղբյուրի ոռոգման ջրի հիմնանորոգում
39. Պաղաղբյուրի ԲՄԿ-ի վերանորոգում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49