Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց գենդերային հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը

06.11.2018

Նոյեմբերի 6-ին Լոռու մարզետարանում անցկացվեց գենդերային հարցերով զբաղվող Լոռու մարզային մշտական գործող հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը:   

Հանձնաժողովի նախագահը հանդես եկավ բացման խոսքով, ողջունեց ներկաներին՝ կարևորելով հանձնաժողովի գործունեությունը և հույս հայտնելով, որ աշխատանքներն արդյունավետ ընթացք կունենան:

  Գենդերը` որպես սոցիալ-մշակութային հարացույց, գենդերային սոցիալականացում և գենդերային կարծրատիպեր, Գենդերային խտրականություն և գենդերային խտրազատություն(սեգրեգացիա), գենդերային ազդեցության գնահատումը, գենդերային վերլուծության և գենդերային վիճակագրության անհրաժեշտությունը  թեմաներով զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության և սոցիալական ինովացիաների բաժնի պետ Արմինե Մխիթարյանը:

Վերջում քննարկվեցին նաև մի շարք կազմակերպչական հարցեր:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:06:20