Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ստեղծվում է Լոռու մարզպետին կից երիտասարդական ապաքաղաքական խորհուրդ
05.11.2018
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ ստեղծվում է մարզպետին կից երիտասարդական խորհուրդ: Խորհուրդը կլինի ապաքաղաքական կառույց և կզբաղվի բացառապես մարզի երիտասարդության խնդիրների վերհանման, քննարկման և դրանց լուծման աշխատանքներով:
Մարզպետարանը հրավիրում է հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտները ներկայացնող երիտասարդներին՝ քննարկելու խորհրդի գործունեության ձևաչափը, մոտեցումները, ուսումնասիրման ենթակա ուղղություններն ու հատկապես առավել հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները:
Խորհրդի կազմում ընդգրկվելու համար կարող եք դիմել մարզպետի խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանին՝ Լոռու մարզպետարան, 2-րդ հարկ, 201 սենյակ, կամ զանգահարել 2-28-77 հեռախոսահամարով: