Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում շինարարական կազմակերպությունների տնօրենների և գլխավոր ինժեներների հետ

05.11.2018

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրավերով նոյեմբերի 3-ին հանդիպման էին եկել մարզում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների տնօրեններն ու գլխավոր ինժեներները: Հանդիպման նպատակն էր ծանոթանալու շինարարական ընկերությունների ղեկավարների հետ և մարզում ընթացող աշխատանքների վերաբերյալ հստակեցնելու մարզպետարանի որդեգրած դիրքորոշումը: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, բաժինների պետեր:
-Ամբողջ մարզում շինարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման, ինչպես նաև որակի հետ կապված խնդիրների համար ես եմ կրում հիմնական պատասխանատվությունը, անկախ այն հանգամանքից, թե ինչ միջոցներով են իրականացվում դրանք և՝ ով է պատվիրատուն: Եթե մարզում շինարարական խնդիրներ առաջանան, ես պետք է քաղաքաշինության վարչությունից անմիջապես իմանամ: Նախկինում տեղի ունեցած արատավոր դրսևորումներն այլևս անցյալում են,-իր խոսքում նշեց մարզի ղեկավարը: Նա նաև վստահեցրեց, որ եթե խնդիրներ կամ թերացումներ գրանցվեն շինարարական կազմակերպությունների կողմից, միմյանց հետ ստիպված են լինելու հարաբերվել բացառապես օրինական դաշտում:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ մարզպետի հանձնարարությամբ իրենք արդեն սկսել են ուսումնասիրություններ իրականացնել շինարարական օբյեկտներում: Եթե արձանագրվում են փոքր թերություններ, փորձում են շինարակական կազմակերպության հետ տեղում լուծել դրանք, իսկ նկատելի բացթողումների պարագայում մարզի ղեկավարը դիմում է պատվիրատու կազմակերպությանը՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վերացնել թերությունները:
Արդեն նկատված թերություններին Լոռու մարզպետարանն արագ արձագանքել է, և նպատակն ամենևին էլ կազմակերպությունների համար խնդիրներ ստեղծելը չէ, այլ՝ համատեղ աշխատանքով բարձր արդյունքի հասնելը:
Քննարկվեցին ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49