Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ախթալա միավորված համայնքում եկամուտների հավաքագրման մակարդակը բավարար է, իսկ «Աստղացոլք» ՀԿ-ի աջակցությամբ Փոքր Այրում և Շամլուղ բնակավայրերում մոբիլ մանկապարտեզներ են գործում
02.11.2018
Նոյեմբերի 1-ին մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը աշխատանքային այցով եղավ Ախթալա միավորված համայնքում՝ խորհրդակցություն անցկացնելով համայնքի, վարչական ղեկավարների և աշխատակազմերի հետ, ապա նաև եղավ Շամլուղ բնակավայրում՝ մասնակցելով մոբիլ մանկապարտեզի բացմանը:
Ախթալա համայնքում փոխմարզպետ Ս.Սարուխանյանը համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի ուղեկցությամբ ծանոթացավ Ախթալա համայնքի զբոսայգու վերակառուցման աշխատանքներին: Այցելեցին նաև Ախթալա քաղաքի մշակույթի տուն, որտեղ գործում են սպորտային խմբակներ: Ախթալայի քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հիմնականում եկամուտների հավաքագրմանը և համայնքային խնդիրներին վերաբերող հարցեր: Եկամուտների հավաքագրումը այստեղ պատշաճ կերպով է կատարվում: Ս. Սարուխանյանը հույս հայտնեց, որ տեմպերը հետագայում ևս չեն թուլանա:
Խմելու ջրի հետ կապված խնդիր բարձրացվեց Մեծ Այրում համայնքի վարչական ղեկավար Գայանե Ալավերդյանի կողմից: Նեղոց համայնքի վարչական ղեկավար Մհեր Բաբայանն էլ նշեց, որ Նեղոցում
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:25:18