Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի տնակային ավանների խնդիրը օրակարգում է

01.11.2018

«Ով եթե ոչ մենք, ոչ դուք» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանի նախաձեռնությամբ երեկ «Լոռի» հեռուստաընկերության մամլո ակումբում կազմակերպվել էր հանդիպում՝ Վանաձորի տնակային ավանների հետագա ճակատագրի հետ կապված հարցերի քննարկման նպատակով:

Մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ներկայացուցիչներ Վանաձորի քաղաքապետարանից, տնակայի ավանների բնակիչներ, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Խնդրի լուծման նպատակով մի շարք տարբերակներ առաջարկվեցին, այդ թվում՝ տնակային ավանների տարածքների սեփականաշնորհման, Վանաձորի համայնքային ենթակայության բնակարանները տնակային ավանների բնակիչներին անհատույց տրամադրելու, տնակային ավանների հստակ գույքագրում կատարելու, Բուլղարական տնակային ավանի հողատարածքը(վերջինս պետական նշանակության է) համայնքային նշանակության դարձնելու և բնակիչների սեփականությանը հանձնելու հարցը և այլն:

Արշակ Հովսեփյանը, ողջունելի համարելով, որ այս չափազանց կարևոր խնդիրն օրակարգում է, և աշխատանքային խումբ է ձևավորված՝ տնակային ավանների բնակիչների հարցին լուծում տալու նպատակով, նշեց, որ մարզպետարանը՝ որպես շահագրգիռ կողմ, պատրաստակամ է ներկայացուցիչներ ունենալու այդ խմբում:

-Մենք անընդհատ հետևողական ենք լինելու, որպեսզի խնդիրը վերջնական լուծում ստանա,-ասաց մարզպետի տեղակալը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:25:18