Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս»
31.10.2018
Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի պաշտոնական բացման արարողությանը:
Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի և ֆինանսավորվում` Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից: Ծրագրի թիրախում են Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 85.000 ընդհա-նուր բնակչությամբ 88 գյուղական բնակավայրերի անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսություններ, կաթի և մսի արժեշղթաների դերակատարներ և տեղական ինքնակառավարման մարմիններ:Լոռու մարզից ընտրված է 38 համայնք: Հաշվի են առնվել նրանց հեռավորությունը մարզկենտրոնից և համայնքներում առկա խնդիրները:
Ծրագրի երկարաժամկետ նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ մասնավոր հատվածի զարգացման, խթանման, ինչպես նաև հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ակտիվացման միջոցով:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել ծրագրային ուղղությունները և քննարկում ծավալել շահագրգիռ կողմերի միջև:
Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ներկայացուցիչներ ՀՀ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարաններից, շահառու համայնքների ղեկավարները, ծրագիրը ֆինանսավորող կազմակերպությունների ներկայացուցիչները և այլ շահագրգիռ անձիք:
Ծրագրի բացման կապակցությամբ ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետ Ա. Ղուկասյանը: Նա իր խոսքում նշեց, որ մարզպետարանը պատրաստ է համագործակցելու բոլոր այն պետական և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք կնպաստեն մարզի զարգացմանը:
-Գյուղատնտեսությունը Լոռու մարզի զարգացման գերակայություններից է և ընդգրկված է 2017-2022թ.թ. զարգացման ռազմավարական ծրագրում: Ու չնայած, որ տարեցտարի գյուղատնտեսության տարբեր ճյուղերում մարզն առաջընթաց է արձանագրում, այդուհանդերձ դա բավարար չեմ համարում: Մարզի ցանքատարածությունների միայն 64,4 տոկոսն է մշակվում, ինչը բնականաբար գոհացուցիչ արդյունք չէ: Մենք, ինչպես ցանքատարածությունների, այնպես էլ՝ մշակաբույսերի տարատեսակների ավելացման անհրաժեշտություն ունենք և նպատակ, որ գյուղատնտեսությունը դառնա շահութաբեր բիզնես: Այդ առումով ողջունելի է նաև այնպիսի ծրագրի իրականացումը, որի բացման արարողությանը մասնակցում ենք այժմ: Մարզպետարանը պատրաստ է աջակցել այն հաջողությամբ իրականացնելու համար,-ասաց մարզի ղեկավարը:
Ողջույնի խոսքեր հնչեցրեցին նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարի խորհրդական Աշոտ Գրիգորյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Ավստրիայի զարգացման գործակալության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ներկայացուցիչները:
Ծրագրի նպատակներն ու մինչ օրս կատարված աշխատանքները ներկայացրեց ծրագրի ղեկավար Վարդան Թոռչյանը:
Նրա տեղեկացմամբ, ծրագրի արդյունքում նախատեսվում է բարելավել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի, մսի տեղական և արտահանման շուկաների հասանելիությունը, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար գյուղատնտեսական պարագաների և բիզնեսի զարգացման ծառայությունների հասանելիությունը և ձևավորել տարածաշրջանային սերտ կապեր, հզորացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների և գյուղատնտեսական արտադրողների կարողությունները: Նախատեսվում է ունենալ Ֆերմերների կողմից վաստակած զուտ եկամտի աճ՝ 15 տոկոսով, կենդանիների մթերատվության աճ` 20 տոկոսով, ստեղծել 100 նոր աշխատատեղ (որից 20 տոկոսը կանանց համար), Հայաստանի և Վրաստանի միջև անասնապահական արտադրանքի առևտրաշրջանառության աճ: Բարելավել և ընդլայնել կաթի և մսի արժեշղթաներում ընդգրկված 15 ՓՄՁ-ների կաթի և մսի հավաքի, գնման, վերամշակման ենթակառուցվածքները: Կազմել և կյանքի կոչել կաթի և մսի արժեշղթաներում ընդգրկված 5 ՓՄՁ-ների արտահանման ռազմավարությունները: Հիմնել 10 «առաջատար» ֆերմաներ, որոնք համախմբման ծառայություն են մատուցում 40 բնակավայրերի: Հիմնել 40 անասնաբուժական կետ, որոնք սպասարկում են Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 88 գյուղական բնակավայրեր, ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:25:18