Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի թիվ 27 դպրոցի տարիքի վերանորոգման խնդրին առայժմ ժամանակավոր լուծում կտրվի

30.10.2018

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Վանաձորի թիվ 27 դպրոցում՝ վերջինիս տանիքի անբարեկարգ լինելու պատճառով ստեղծված խնդրին տեղում ծանոթանալու և տնօրենի հետ լուծման ուղիները քննարկելու նպատակով:

Օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով դպրոցում իսկական քաոս էր առաջացել, քանի որ կրթօջախի շուրջ 2600 քառակուսի մետր հատվածում, որտեղ հարթ տանիք է, հերթական անգամ անձրևաջրերը հոսել էին դեպի ներս: Մարզի ղեկավարի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները եղել էին դպրոցում, ուսումնասիրություններ կատարել, խնդրի լուծման տարբերակներ առաջարկել:

-Մի բան պարզ է, այն իրավիճակը, որն ստեղծած է այժմ, այլևս շարունակվել չի կարող,-իր խոսքում նշեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Համատեղ քննարկումների արդյուքում որոշում կայացվեց խնդրին ժամանակավոր լուծում տալ՝ առկա նյութերով որոշ վերանորոգման աշխատանքներ կատարելու միջոցով: Իսկ արդեն 2019 թվականին տանիքի ամբողջական նորոգման նպատակով դպրոցը կընդգրկվի որևէ ներդրումային ծրագրում:

Շինարարական մրցույթի անցկացման գործընթացից հետո՝ շուրջ մեկ շաբաթ անց, աշխատանքները կմեկնարկեն:

Ներկաները եղան նաև դպրոցում վերջերս ստեղծված ԷԿՈ դասարանում: Տնօրեն Գարիկ Քարհանյանը մարզպետին ներկայացրեց դպրոցի հաջողությունները, վերջին տարիներին իրականացված ծրագրերը:

 

  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53