Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերաօծվեց Ուռուտ համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցին

29.10.2018

Հոկտեմբերի 28-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, վերաօծվեց Ուռուտ համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցին (5-րդ դար) և մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրականացվել են պոլսահայ բարերարների հովանավորությամբ:  Արարողությանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը`օգնական Դավիթ Խաչատրյանի ուղեկցությամբ: Նա Ուռուտի բնակչությանը շնորհավորեց կարևոր իրադարձության կապակցությամբ և մարզպետի և իր անունից շնորհակալություն հայտնեց Գուգարաց թեմին և բարերարներին նման աստվածահաճո նախաձեռնության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09