Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետն այցելեց ծննդաբերական բաժանմունքի առաջին բնակչին
27.10.2018
Երեկ Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի նորկառույց մասնաշենքում լույս աշխարհ եկավ առաջին երեխան: Փոքրիկ աղջնակն ունի 50.5 սմ հասակ ու 3.400 կգ քաշ: Այսօր առավոտյան ծննդաբերական բաժանմունք է այցելել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա նորածնի մորը և փոքրիկին մաղթել է առողջություն և հույս հայտնել, որ նոր կառույցում ծնունդների թիվը տարեցտարի կավելանա: Մարզպետը նաև դրամական աջակցություն է ցուցաբերել նորածին փոքրիկի ընտանիքին:
Հիշեցնենք, որ բաժանմունքի մասնաշենքը կառուցվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: