Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք. Նմանատիպ իրողություններն այլևս տեղ չունեն և չեն կարող ունեալ մեր հասարակության մեջ

27.10.2018

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը ցնցեց ողջ հայ ժողովրդին՝ անդառնալի հետք թողնելով մեր պատմության վրա: Ահաբեկչության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ: Ութ մարդ վիրավորվեց, իսկ 91-ը՝ գերեվարվեցին: 19 տարի է անցել, սակայն վերքերը չեն ամոքվել: Այս դաժան իրողությունը լուրջ հարված էր մեր պետականաշինության գործին ու տասնյակ տարիներ ետ շպրտեց մեր երկրի զարգացումը:

Հոկտեմբերի 27-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետներ Արամ Խաչատրյանը, Արշակ Հովսեփյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի մի խումբ աշխատողներ, Երկրապահ կամավորական միության անդամներ այցելեցին մարզկենտրոնի կայարանամերձ հրապարակ և ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին՝ արտահայտելով իրենց հարգանքն ու խոնարհումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:25:18