Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բերքահավաքի արդյունքները գոհացուցիչ են
24.10.2018
Ինչպես տեղեկացնում է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահապանության վարչությունը, հոկտեմբերի 20-ի դրությամբ մարզում արտադրվել է շուրջ 33.000 տոննա հացահատիկ. 1 հա-ի միջին բերքատվությունը կազմել է 32 ցենտներ: Ստացվել է 65.000 տոննա կարտոֆիլ. միջին բերքատվությունը 1հա-ից կազմել է 140 ցենտներ, 23.500 տոննա բանջարեղեն. միջին բերքատվությունը 1 հա-ից՝ 70 ցենտներ, 1380 տոննա պտուղ-հատապտուղ. միջին բերքատվությունը 1հա-ից՝ 50 ցենտներ: Կուտակվել է 95. 000 տոննա խոտ: Կատարվել է 7000 հա աշնանացան: Թեև բերքահավաքը և աշնանացանը ընթացքի մեջ են, սակայն վարչության մասնագետների վստահեցմամբ արդյունքները գոհացուցիչ են:
ՀՀ կառավարության կողմից հաստատված մատչելի գներով մարզի հողօգտագործողներին դիզվառելիքի տրամադրման ծրագրի շրջանակներում 750 000 լիտր նախնական պահանջարկից` համայնքներին է տրամադրվել է արդեն 306.235 լիտր դիզվառելիք: Բաշխումը շարունակվելու է մինչև նոյեմբերի 30-ը:
ՀՀ կառավարության կողմից հաստատված մատչելի գներով հողօգտագործողներին պարարտանյութերի տրամադրման ծրագրի շրջանակներում 124 տոննա ֆոսֆորական և 105 տոննա կալիումական պարարտանյութերի նախնական պահանջարկից` համայնքներին են տրամադրվել 46 տոննա ֆոսֆորական և 25 տոննա կալիումական պարարտանյութեր: Համաձայն ծրագրի՝ բաշխումը կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը: