Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Իմ սեր, իմ Հայաստան» խորագրով լուսանկարչական ցուցահանդես Վանաձորում
23.10.2018
ՄԱԿ-ի 2030 զարգացման օրակարգին՝ Կայուն զարգացման նպատակներին նվիրված «Իմ սեր, իմ Հայաստան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը կայացավ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ցուցասրահում:
«Իմ սեր, իմ Հայաստան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին իրենց ստեղծագործական աշխատանքներով մասնակցում էին գեղանկարիչ-լուսանկարիչ Սամվել Սևադան և իր 14 ուսանողները:
Ցուցահանդեսին ներկա էր նաև Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը, ով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից ողջունեց մասնակիցներին, կարևորելով այն գաղափարներն ու ակնկալիքները, որ դրված են ցուցահանդեսի հիմքում: Եթե լինի հայրենիքի, Հայաստանի նկատմամբ սերը, ցանկացած աշխատանք, մանավանդ եթե դա արվեստի լեզվով է արվում, հաջողություն ու տարածում կունենա, վստահաբար նշեց փոխմարզպետը:
ՀՊՄՀ օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դոցենտ, ՀՀ վաստակավոր գործիչ Սամվել Սևադան միջոցառման նախաձեռնողն ու գեղարվեստական ղեկավարն է: Իր ելույթի