Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» խորագրով բիզնես-ֆորումը ներդրումների ներգրավման նպատակ ունի
23.10.2018
2019թ. փետրվարի վերջին Վանաձորում կանցկացվի «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» խորագրով բիզնես-ֆորում, որի նպատակն է Լոռու մարզի ներդրումային պոտենցիալի ներկայացումը, ինչպես նաև ներդրումների ներգրավումը:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով կազմակերպվել էր փոխմարզպետ Արշակ Հովսեփյանի, մարզպետի խորհրդականներ Լևոն Ասլանյանի և Լևոն Տեր-Սիմոնյանի, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի հանդիպումը շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր: Նշվեց, որ նախատեսվում է ֆորումն անցկացնել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Ֆորումին մասնակցելու հնարավորություն կունենան գործարարներ, ներդրումներ իրականացնել ցանկացող անձինք:Նախատեսվում է շեշտադրում կատարել մշակող արդյունաբերության, ՏՏ ոլորտի, զբոսաշրջության և գյուղատնտեսության վրա: