Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քայլեր կձեռնարկվեն բնակիչների դժգոհությունը մեղմելու համար
17.10.2018
Հոկտեմբերի 16-ին, Թումանյանի տարածաշրջանի բնակիչները բողոքի ալիք էին բարձրացրել և փակել միջպետական ճանապարհը: Բնակիչների մտահոգությունը լսելու համար, անմիջապես դեպքի վայր էր մեկնել մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը՝ մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ:
Բնակիչները դժգոհում էին, որ ժամանակին արված մասնագիտական չափումների հետևանքով և ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ անտառամերձ համայնքների բնակիչներին անվճար տրվում է ընդամենը մինչև 8 խորանարդ մետր թափուկ, ինչը, սակայն, գյուղացիների կարծիքով, բավարար չէ ձմռան ամիսներին հոգսերը հոգալու համար: Վաճառվող վառելափայտի գներն էլ անցած տարվանից բարձրացել են, ինչի պատճառով գումարով ձեռք բերելը ևս խնդիր է: Ընդ որում, տարածաշրջանի Թումանյան, Աթան, Ահնիձոր, Լորուտ, Մարց, Շամուտ, Քարինջ գյուղերը մասամբ են գազաֆիկացված: Բնակիչների ջեռուցման հիմնական միջոցը վառելափայտն է:
Ա. Խաչատրյանը, բնակիչների հետ հանգամանորեն քննարկելով ստեղծված իրավիճակը, պայմանավորվածության ձեռք բերեց խնդիրը հանգամանորեն քննարկել մարզպետի հետ և անհարժեշտ միջոցներ ձեռնարկել բնակիչների դժգոհությունը մեղմելու համար: