Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բոգդան Հովհաննիսյանը պարգևատրվեց մարզպետի շնորհակալագրով
17.10.2018
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր աշխատասենյակում ընդունեց քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, այլ աշխատակիցներ:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց վարպետ Բոգդանին Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հայաստանի տաղավարն ու մասնավորապես՝ Լոռու մարզի անկյունը, լավագույնս ներկայացնելու համար:
-Հայկական տաղավարը վարպետ Բոգդանի շնորհիվ ամենախոսունն ու հյուրընկալն էր: Այն համախմբել էր բոլոր հյուրերին,-ներկայացնելով Բ. Հովհաննիսյանին՝ ասաց մարզպետի խորհրդականը:
-Ձեր երկրպագուն եմ, թեև անձնական շփում ունենալու առիթ չեմ ունեցել: Ձեզ ընդունում եմ՝ որպես մեր մարզի կարևորագույն մարդկանցից մեկը: Դուք մեր մարզի սիմվոլներից եք,-ասաց մարզի ղեկավարը: Նա Բոգդան Հովհաննիսյանին պարգևատրեց շնորհակալագրով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության և գնահատանքի համար՝ վարպետ Բոգդանը նշեց, որ նպատակ ունի իր գործունեությամբ խթանելու զբոսաշրջության զարգացումը մարզում:
-Ուզում եմ այնպես անել, որ զբոսաշրջիկները, գալով Հայաստան, ցանկություն ունենան լինելու Լոռիում, այցելելու վարպետ Բոգդանի արհեստանոց,-ասաց նա:
Մարզպետը պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում օգտակար լինել այդ հարցում՝ փոխարենը խնդրելով նրան ներգրավվելու մարզի զբոսաշրջային տարբեր ծրագրերում: