Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հոկտեմբերի 14-ին նշվեց «Մարգահովիտի օր» ամենամյա տոնակատարությունը
16.10.2018
![](http://lori.mtad.am/files/n_pics/17645_s.jpg)
Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում հանդիսավորությամբ նշվեց «Մարգահովիտի օր» ամենամյա տոնակատարությունը, որին ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Լոռու նախկին մարզպետ, արմատներով մարգահովտցի Հրանտ Մարգարյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր:
Համայնքի ղեկավար Սամվել Անանյանի ուղեկցությամբ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղավ համայնքապատկան մի քանի հաստատություններում: Արդեն ավարտին է հասցվել Մարգահովիտի կրթամարզամշակութային համալիրը, որտեղ այսուհետ կգործի նաև ըմբշամարտի դպրոցը: Մարզի ղեկավարը մասնակցեց համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, որից հետո ցուցադրական մրցելույթներով հանդես եկան մարզադպրոցի պատանի ըմբիշները:
Համայքում գործող մանկապարտեզի գլխավոր մասնաշենքին կից համայնքային միջոցներով կառուցվում է երկրորդ մասնաշենքը, որտեղ ևս Անդրեյ Ղուկասյանը ներկա գտնվեց, ծանոթացավ շինաշխատանքների ընթացքին:
Երրորդ ուրախալի նորությունը դպրոցի մասնաշենքում հիմնված նախակրթարանն է, որի ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02