Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տաշիրի օրը և պանրի ամենամյա փառատոնն անցկացվեց 6-րդ անգամ
15.10.2018
Տաշիրի օրը և պանրի ամենամյա փառատոնն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 14-ին՝ Տաշիրի քաղաքապետարանի հարակից տարածքում: Այն այս տարի տոնվեց արդեն 6-րդ անգամ: Ամենամյա փառատոնը նպաստում է պանրի տեսականու հանրայնացմանը, բիզնեսի զարգացմանը. հանրապետության տարբեր համայնքներից ժամանած հյուրերի մի մասը համտեսից հետո համալրում է մշտական սպառողների շարքերը: Այս տարի տարածաշրջանի ավելի քան 20 պանրագործներ ներկայացնում էին իրենց արտադրանքը՝ ցուցահանդես – հյուրասիրության ընթացքում:
Տոնակատարությանը ներկա էին մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, հյուրեր: Ա. Խաչատրյանն իր խոսքում կարևորեց տեղական արտադրության մթերքների հանրայնացումը.
-Վստահ եմ՝ տեղական արտադրության խթանումը պետության զարգացման ճշմարիտ ճանապարհն է,-ասաց նա:
Տոնակատարությանը զուգահեռ ներկաները վայելեցին՝ The Time Project խմբի կատարումները:
Փառատոնը կազմակերպվել է քաղաքապետարանի նախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող և Ավստրիական Զարգացման Գործակալության ու Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում. հարավ-հյուսիս» ծրագրի աջակցությամբ։