Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորում կտեղադրվի Անդրանիկ Օզանյանի բրոնզաձույլ արձանը. Կայացել է պատվանդանի հիմնարկեքի արարողությունը
14.10.2018
«Ինտերկապ Բարեգործական Կենտրոն ՀԿ»-ի նախաձեռնությամբ և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ Վանաձորի Զորավար Անդրանիկ փողոցի հարակից պուրակում կտեղադրվի Անդրանիկ Օզանյանի բրոնզաձույլ արձանը, որը պատվանդանի հետ կհասնի 7 մետրի: Նախաձեռնող և աշխատանքային խմբերի անդամների, նվիրատուների և հրավիրված մասնագետների գաղտնի քվեարկությամբ ընտրվել էր Երևանի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, քանդակագործության մագիստրոս, երիտասարդ վանաձորցի Գեղամ Բեգջանյանի հեղինակած էսքիզը:
Այսօր տեղի ունեցավ պատվանդանի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, «Ինտերկապ Բարեգործական Կենտրոն ՀԿ»-ի անդամներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:
Խորհրդանշական պարկուճը, որի մեջ տեղադրվել էին «Լոռու մարզ» թերթի՝ բոլոր նվիրատուների անունները հիշատակող համարները, հանդիսավոր կերպով դրվեց պատվանդանի հիմքի մեջ՝ որպես ձեռնարկած գործի բարեհաջող ավարտի գրավական:
Մարզի ղեկավարն իր երախտագիտությունը
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:25:18