Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2018

 Թանկագին ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Այս տոնը մեր ժողովուրդն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով՝ այն կարևոր ու դժվարին աշխատանքի համար, որ իրականացնում եք դուք` կրթելով ու դաստիարակելով մեր երեխաներին, սերմանելով նրանց մեջ սեր ու հարգանք գիտելիքի հանդեպ, օգնելով առաջին քայլերն անել կյանքում և դառնալ լավ մարդ ու քաղաքացի:
Ձեր շնորհիվ դպրոցը դառնում է կրթօջախ ու տուն, ընտանեկան միջավայր և գիտելիքի շտեմարան, որտեղ ձևավորվում են մարդկային փոխհարաբերություններ ու սեր առ ուսում, որտեղ հայրենիքը պաշտպանելու, հայրենիքը շենացնելու և հայրենիքի պատիվը ներսում ու դրսում բարձր պահելու հիմնավոր դաստիարակություն են ստանում:
Ներկայում, նոր սերնդի դաստիարակության գործում կարևոր է նաև ազատ երկրի ազատ ու հպարտ քաղաքացի լինելու զգացումը պատանիների և աղջիկների հոգում սերմանելը, քանզի դրանք իրական նվիրման և իրատես գործունեության ակունք են, 21-րդ դարի Հայաստանի քաղաքացու անձնագիրն ու անցագիրը՝ քաղաքակիրթ երկրներ միջավայրում:
Կարևորելով Ձեր առանձնահատուկ դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում՝ կառավարությունը բարձր է գնահատում Ձեր աշխատանքը և հատուկ ուշադրության կենտրոնում պահում կրթության ու գիտության ոլորտում առկա խնդիրները, անում հնարավորը հայրենասեր, կիրթ ու զարգացած սերունդ դաստիարակելու համար:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում բարեկեցություն և արգասաբեր գործունեություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49