Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

01.10.2018

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարերի և մի խումբ այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը: Նա տեղեկատվություն ներկայացրեց մարզպետի պաշտոնական հանդիպումների, աշխատանքային այցերի արդյունքների, ինչպես նաև ստորաբաժանումներին տրված հանձնարարականների ընթացքի վերաբերյալ՝ նշելով, որ դրանք կատարվել են սահմանված ժամկետներում:

Պետական գերատեսչությունների և մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների մասին զեկուցեցին փոխմարզպետներ Արամ Խաչատրյանը, Անդրեյ Ղուկասյանը և Սերգեյ Սարուխանյանը:

Նախորդ շաբաթ մարզպետի կողմից տրված հանձնարարականին,այն է՝ լինել հարկերի հավաքագրման առումով թերացող համայնքներում, անհատապես  աշխատել աշխատակազմերի հետ և վերլուծել վատ հավաքագրումների պատճառները, ի պատասխան նշվեց, որ այն կատարվել է պատշաճ կերպով: Արդյունքները հավանաբար տեսանելի կլինեն առաջիկայում:  

 «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչից գույք ընդունելու վերաբերյալ հարցը ներկայացրեց մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Նա նշեց,որ գործընթացը շարունակվում է:             

 Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը ներկայացրեց Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը: Նա տեղեկացրեց, որ 9 ամսվա կատարողականը պլանի դիմաց կազմել է ընդամենը 89 տոկոս: Լրջորեն թերանում է հատկապես Վանաձոր համայնքը: Մարզպետը հանձնարարեց վերլուծություններ իրականացնել վերջինիս հետ կապված և տեղեկատվություն ներկայացնել: Հ. Մարգարյանը հանձնարարեց նաև առանձնացնել այն պարտատերերի ցանկը, ովքեր հանդիսանում են պետական կամ համայնքային հիմնարկների աշխատակիցներ և նախևառաջ նրանցից գանձել գումարները:

Մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը ներկայացրեց Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ       Հասմիկ Մկրտչյանը: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ մարզից ներկայացված 29 սուբվենցիոն ծրագրերից հավանության են արժանացել 27-ը:

Գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ հանդես եկավ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Նա հայտնեց, որ բերքահավաքի ամփոփ տվյալները և համեմատական ցուցանիշերը հնարավոր կլինի ներկայացնել հոկտեմբերի 15-ից հետո:

Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06