Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
01.10.2018

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարերի և մի խումբ այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը: Նա տեղեկատվություն ներկայացրեց մարզպետի պաշտոնական հանդիպումների, աշխատանքային այցերի արդյունքների, ինչպես նաև ստորաբաժանումներին տրված հանձնարարականների ընթացքի վերաբերյալ՝ նշելով, որ դրանք կատարվել են սահմանված ժամկետներում:
Պետական գերատեսչությունների և մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների մասին զեկուցեցին փոխմարզպետներ Արամ Խաչատրյանը, Անդրեյ Ղուկասյանը և Սերգեյ Սարուխանյանը:
Նախորդ շաբաթ մարզպետի կողմից տրված հանձնարարականին,այն է՝ լինել հարկերի հավաքագրման առումով թերացող համայնքներում, անհատապես աշխատել աշխատակազմերի հետ և վերլուծել վատ հավաքագրումների պատճառները, ի պատասխան նշվեց, որ այն կատարվել է պատշաճ կերպով: Արդյունքները հավանաբար տեսանելի կլինեն առաջիկայում:
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչից գույք ընդունելու վերաբերյալ հարցը ներկայացրեց մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Նա նշեց,որ գործընթացը շարունակվում է:
Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը ներկայացրեց Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը: Նա տեղեկացրեց, որ 9 ամսվա կատարողականը պլանի դիմաց կազմել է ընդամենը 89 տոկոս: Լրջորեն թերանում է հատկապես Վանաձոր համայնքը: Մարզպետը հանձնարարեց վերլուծություններ իրականացնել վերջինիս հետ կապված և տեղեկատվություն ներկայացնել: Հ. Մարգարյանը հանձնարարեց նաև առանձնացնել այն պարտատերերի ցանկը, ովքեր հանդիսանում են պետական կամ համայնքային հիմնարկների աշխատակիցներ և նախևառաջ նրանցից գանձել գումարները:
Մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը ներկայացրեց Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ մարզից ներկայացված 29 սուբվենցիոն ծրագրերից հավանության են արժանացել 27-ը:
Գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ հանդես եկավ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Նա հայտնեց, որ բերքահավաքի ամփոփ տվյալները և համեմատական ցուցանիշերը հնարավոր կլինի ներկայացնել հոկտեմբերի 15-ից հետո:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ: