Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի տարեցների տան հյուրն էր Լոռու մարզպետը

01.10.2018

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ այսօր մարզպետ Հրանտ Մարգարյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը և այլ պաշտոնյաներ հյուրընկալվեցին Վանաձորի տարեցների տանը, որտեղ մարզպետարանի ֆինանսական աջակցությամբ տոնական հյուրասիրություն էր կազմակերպվել այստեղի բնակիչների համար: Մարզպետ Հ. Մարգարյանն իր ջերմ շնորհավորանքները հղեց տատիկ-պապիկներին՝ մաղթելով առողջություն, երկար տարիների կյանք և ապահով ծերություն: Նա իր խոսքում նշեց, որ թեև մարզպետի կարգավիճակում առաջին անգամ է լինում ծերատանը, բայց, որպես քաղաքացի, հյուրընկալվելու բազմաթիվ առիթներ է ունեցել, և տատիկ-պապիկներից շատերին դեմքով է ճանաչում: Մարզի ղեկավարը խոստացավ ավելի հաճախակի լինել ծերերի տանը և պատրաստակամություն հայտնեց աջակցել խնդիրների դեպքում:
Երգն ու պարը ուրախ տրամադրություն հաղորդեցին միջոցառմանը: Երաժշտական կատարումներով հանդես եկան Վանաձորի Հրաչիկ Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տան սաները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06