Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզին նվիրաբերվել են շտապօգնության 15 նոր մեքենաներ

27.09.2018

 2018 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրա¬պետության առողջա¬պահու¬թյան նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախա¬րա¬րության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետու¬թյան կառա¬վարությանն անհատույց տրամադրվել են շտապօգնության ռեանիմոբիլներ, շտապ օգնության գծային մեքենաներ և օժանդակ սարքավորումներ:
Հայաստանի Հանրա¬պետության առողջա¬պահության նախարարության և Չինանստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարա¬րության միջև ստորագրվել է համաձայնագիր:
Մեքենաներից 15-ը տրամադրվել են Լոռու մարզի 5 տարածաշրջանների բժշկական կենտրոններին: Ցանկի առաջին սյունակում նշված է շտապօգնության մեքենաների քանակը, երկրորդում՝ ռեանիմոբիլներինը:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
1) «Վանաձորի ԲԿ» ՓԲԸ 5 2
2) «Սպիտակի ԲԿ» ՓԲԸ 1 1
3) «Ստեփանավանի ԲԿ» ՓԲԸ 1 1
4) «Տաշիրի ԲԿ» ՓԲԸ 1
5) «Ալավերդու ԲԿ» ՓԲԸ 2 1

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն այս նպատակով այցելեց Վանաձորի բժշկական կենտրոն, հանդիպեց տնօրեն Վարդան Աբովյանին: Վերջինս ուրախությամբ տեղեկացրեց, որ մեքենաներն անհրաժեշտություն են բժշկական կենտրոնի համար, զգալիորեն կբարձրացնեն շտապօգնության ծառայության արդյունավետությունն ու հարգը:
Մարզի ղեկավարը տեղեկացավ առողջապահության ոլորտի խնդիրների, նաև նորակառույց բուժհաստատության շահագործման մոտավոր ժամկետների մասին: Վարդան Աբովյանը նշեց, որ տեղափոխման համար որոշակի ժամանակ կպահանջվի՝ հիվանդների հետ կապված անցանկալի հետևանքներից խուսափելու և նոր մասնաշենքում հիմնավորապես հաստատվելու համար:
Որոշակի անհարմարություններ կառաջանան գյուղական համայնքերից ստացված կանչերին արձագանքելիս, քանի որ մեքենաները համեմատաբար ցածր են և խորդուբորդ ճանապարհներով չեն կարող ընթանալ:
Զրույցի ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49