Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավագ դպրոցների տնօրեններին ընդունեց Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը

26.09.2018

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը սեպտեմբերի 26-ին աշխատանքային ճանաչողական հանդիպում անցկացրեց մարզի ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Ողջունելով ու շնորհակալություն հայտնելով հանդիպումը նախաձեռնելու և պատրաստակամություն դրսևորելու համար՝ մարզպետը շեշտեց, որ չնայած ավագ դպրոցները գտնվում են նախարարության հսկողության ներքո, սակայն իր համար ոչ պակաս կարևոր է նաև դրանց հանդեպ մարզային լուրջ ուշադրությունը: Նվազագույնը, որ հնարավոր կլինի համատեղ իրականացնել, նյութական ու ֆիզիկական ջանք չի պահանջում: Պարզապես կձևավորվի երկուստեք սերտ համագործակցություն, և դպրոցներում առկա խնդիրներն ու առաջարկությունները նաև մարզպետարանի միջոցով կփոխանցվեն կառավարությանը:

-Ի վերջո, ավագ դպրոցներում ևս մեր մարզի աշակերտներն են ուսանում, և մենք չենք տարբերակելու նրանց միայն նրա համար, որ մյուս դպրոցների պես չեն գործում մարզպետարանի ենթակայությամբ,-ասաց մարզի ղեկավարը:

Խոսելով խնդիրներից, տնօրենները նախ նշեցին, որ մի շարք ծրագրերին վերը նշված պատճառներով իրենց դպրոցները չեն կարողանում մասնակցել: Հրանտ Մարգարյանը հանձնարարեց այսուհետև դպրոցներին առնչվող բոլոր ծրագրերում և միջոցառումներին ներգրավել նաև ավագ դպրոցներին: Տնօրենները մի հարցում համակարծիք են՝ մարզպետարանի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ է եղել ու կառուցողական, քան նախարարության ենթակայության տարիներին: Ոմանց կարծիքով ավագ դպրոցը այդպես էլ լիարժեք չկայացավ: Նրանք առաջարկում են վերանայել գործող մոտեցումներն ու հստակեցնել ավագ դպրոցի իրական դերն ու գործունեության շրջանակները: Մարզպետ Հրանտ Մարգարյանը վստահեցրեց, որ համագործակցությունը կձևավորվի բացառապես արդյունավետության ու գործակցային մոդելի հիմքի վրա. Էական է լինելու իր կողմից առաջադրած սկզբունքի պահպանումը՝ կրթական ոլորտը բացարձակապես հեռացնել քաղաքականությունից ու չծառայեցնել նեղ կուսակցական շահերին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49