Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն 17.09.2018թ.

17.09.2018

Այսօր Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

«Շանթ-2018» զորավարժությունների արդյունքների մասին խոսեց մարզի ղեկավարը՝ ընդգծելով, որ պատասխանատու սպաները բարձր են գնահատել Լոռու մարզպետարանի մասնակցությունը և հատկապես դրական են որակել համագործակցված և թիմային աշխատանքն ու հարցին մոտենալու բացառիկ լրջությունը: Նույնը փաստեց նաև զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը: Նա նշեց, որ զորավարժության երեք օրերի ընթացքում Լոռու մարզպետարանը եղել է ուշադրության կենտրոնում, մանրակրկիտ ուսումնասիրվել ու վերլուծվել են մարզպետարանին հասցեագրված բոլոր հրամանների կատարման ընթացքը, որակն ու արագ արձագանքման հմտությունները: Արդյունքում մարզպետարանի մասնակցությունը որակվել է բավարար, հաշվի են առնվել նաև այն թերացումներն ու բացթողումները, որոնք թեևէ շատ փոքր, սակայն այնուամենայնիվ նկատվել են զորավարժանքի ընթացքում:

Նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը: Պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականներին և դրանց կատարմանն անդրադարձան Լոռու մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Անդրեյ Ղուկասյանը և Սերգեյ Սարուխանյանը: Նրանք նաև ըստ համակարգման ոլորտների ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, անցկացված հանդիպումների և աշխատանքային քննարկումների արդյունքները:
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը: Սեպտեմբերի 14-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրման ցածր մակարդակը առավել մտահոգիչ է դարձել: Մարզպետը նախ հանձնարարեց ուսումնասիրել մարզպետարանին վերապահված բոլոր իրավական լծակներն ու ազդեցության հնարավոր տարբերակները: Հրանտ Մարգարյանը հանձնարարեց տեղակալներին այսուհետ առավել հասցեական զբաղվել հավաքագրման խնդիրներով, համայնքերի ղեկավարներից պահանջել խոշոր հարկատուների և մեծ պարտքեր գոյացրած բնակիչների անվանացանկը և մանրակրկիտ ուսումնասիրել, հարկ եղած դեպքում իրականացնել անհատական մոտեցում: Մարզի ղեկավարը նաև նշեց, որ համայնքերի ղեկավարների պարտավորությունն է զբաղվել նշված գործառույթներով և բնակիչներին տեղեկացնել, որ համայնքում իրականացվող ծրագրերի քանակը ուղիղ համեմատական է հավաքագրման ցուցանիշների հետ:   

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02