Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ բացվել է Մոր և մանկան այգու խաղահրապարակը

13.09.2018

 Լոռու մարզպետարանի հարևանությամբ գտնվող Մոր և մանկան այգու կառուցումը իրականացվել է մարզպետարանի առաջարկությամբ՝ ներկայացված հրատապ ծրագրի շրջանակում: Այգու շինարարությունը նախատեսված էր երկու փուլով՝ 27 մլն. դրամ ընդհանուր արժեքով: Առաջին փուլում ծախսվել է 13 միլիոն դրամ: 3000 քմ. տարածքում իրականացված աշխատանքներին երկրորդ փուլով նախատեսված էր ավելացնել լուսավորության համակարգ, զուգարաններ և ժամանցի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ այլ պարագաներ:
Երկրոդ փուլով առաջարկվել է Վանաձորի քաղաքապետարանի կողմից ներկայացնել սուբվենցիոն ծրագիր՝ այգին վերջնական տեսքի բերելու համար: Այդ ընթացքում «Ռոստելեկոմի» հետ ձեռք է բերվել նաև համաձայնություն՝ պուրակը բարեկարգելու և խաղահրապարակ հիմնելու ուղղությամբ: Սեպտեմբերի 13-ին կայացավ խաղահրապարակի բացման արարողությունը:
«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը իր երախտագիտությունը հայտնեց Լոռու մարզպետարանին և Վանաձորի քաղաքապետարանին՝ ծրագրին աջակցելու համար: Նա նշեց, որ «Նվիրում ենք մանկություն» նախագծի շրջանակներում այգին ապահովվել է նաև անվճար Wi-Fi ինտերնետ կապով, որն ավելի լիարժեք կդարձնի հանգիստն ու ժամանցը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49