Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մշակութային վերածնունդ» փառատոնին Լոռու մարզն արժանացել է հավաստագրի՝ մարզի մշակույթը լավագույնս ներկայացնելու համար

11.09.2018

 Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում սեպտեմբերի 9-ին մեկնարկեց «Մշակութային վերածնունդ» գորգագործության եւ դեկորատիվ–կիրառական արվեստների փառատոնը։ Փառատոնին տարբեր համայնքները ներկայացնում էին իրենց ձեռքի աշխատանքները։ Պետական աջակցությամբ փառատոնն այս տարի անցկացվում էր առաջին անգամ։
Լոռու մարզում կազմակերպչական աշխատանքներն իրականացրեցին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մշակութային միջոցառումների կազմակերպիչ Մարգարիտա Կիարակոսյանը և ֆինանսական ու սոցիալ-տնտեսական զարգացման վարչության առաջատար մասնագետ Քրիստինե Հովսեփյանը:
Տարբեր անվանակարգերում մեր մարզը ներկայացրեցին և պատվոգրերի ու պարգևների արժանացան Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի, Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի տան, Տաշիրի արվեստի դպրոցի ներկայացուցիչները և անհատ ստեղծագործողներ՝ ժամագործ Կարեն Չարչյանը, կավագործ Գոռ Պարսամյանը, գոբելենագործ Մայա Խաչիկյանը, ժողովրդական վարպետ Օվսաննա Թադևոսյանը, նկարչուհի Անուշ Ղարաքեշիշյանը, քանդակագործ Համլետ Ջանինյանը, տարազների և տիկնիկագործության վարպետներ Մարտուհի Սարգսյանն ու Անուշ Ասլանյանը:
Պարային համարներով մասնակիցներին ողջունեցին «Տաթև» պարային համույթի սաները:
Փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը: Փառատոնին առանձնակի ձև ու բովանդակություն է հաղորդում դեֆիլեն` ազգային տարազների նոր ու ժամանակակից լուծումներով հանդերձանքների, աքսեսուարների ցուցադրումը: «Մշակութային վերածնունդ» փառատոնն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, Արցախը և Սփյուռքը: Այս տարի մասնակիցներ կային նաև արտերկրից:
Փառատոնի ավարտին ներկայացուցչական ժյուրին պարգևատրեց տարբեր անվանակարգերի լավագույններին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-21 17:36:06