Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համապետական շաբաթօրյակ, Սպիտակ համայնք
08.09.2018
Համապետական շաբաթօրյակը Սպիտակ համայնքում մեկնարկել է վաղ առավոտից: Մաքրման աշխատանքներն իրականացվում են քաղաքի ողջ տարածքում: Շաբաթօրյակին մասնակցում են համայնքապետարանի, համայնքապետարանի ենթակայությամբ գործող 8 կազմակերպությունների, համայնքում գործող բոլոր դպրոցների կոլեկտիվները և աշակերտները, մասնավոր և պետական կազմակերպությունները, բնակիչներ` ավելի քան 750 մարդ: Շաբաթօրյակին իրենց ակտիվ մասնակցությամբ առանձնանում են համայնքի երիտասարդները, դպրոցահասակ երեխանները, իրենց լուման են բերում նաև փոքրիկները: Շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավված է 2 աղբատար, 2 ինքնաթափ, 1 ջրցան մեքենա: Մաքրվել են բոլոր դպրոցների, կազմակերպությունների բակերն ու հարակից տարածքները, Իտալական թաղամասի խաղահրապարակը, բազմաբնակարան շենքերի բակային տարածքները, Վարպետաց թաղամասը, Ոստիկանության հարակից տարածքը, վերականգնվում են կենտրոնական հրապարակի մայթեզրերը: