Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համապետական շաբաթօրյակ, Լոռու մարզպետարան
08.09.2018
Լոռու մարզպետարանի ամբողջ աշխատակազմը մարզպետ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ համապետական շաբաթօրյակը մեկնարկեց մարզպետարանի հարակից տարածքից և Մոր և մանկան այգուց: Մասնակիցներին տրամադրվել է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ շաբաթօրյակը հավուր պատշաճի կազմակերպելու և իրականացնելու համար: Մարզպետն օրվա ընթացքում կլինի քաղաքի տարբեր հատվածներում՝ հետևելու աշխատանքների ընթացքին: Միևնույն ժամանակ մարզպետարանի մի շարք աշխատակիցներ ստացել են շաբաթօրյակի իրենց անհատական գրաֆիկը և մեկնել մարզի բոլոր տարածաշրջանների համայնքեր՝ աշխատանքերը տեղերում կազմակերպելու նպատակով: Շաբաթօրյակի ընթացքին պարբերաբար կանդրադառնանք: