Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բնապահպանության ոլորտում իրականացվում է հերթական լայնամասշտաբ նախագիծը. շահառու երկու մարզերից մեկը Լոռին է
04.09.2018
Այսօր Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Իր զեկույցում մարզի ղեկավարը տեղեկացրեց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի՝ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի արդյունքների մասին: Նա նշեց, որ նախարար Սուրեն Պապիկյանը համայնքների ղեկավարներին հանձնարարել է հետևողական ու պատասխանատու վերաբերմունք դրսևորել սեփական եկամուտների հավաքագրման հարցում:
Մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Անդրեյ Ղուկասյանը և Սերգեյ Սարուխանյանը, ըստ համակարգման ոլորտների, ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, գերատեսչություններից ստացված հանձնարարականների կատարման ընթացքը, անցկացված հանդիպումների և աշխատանքային քննարկումների արդյունքները:
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը: Նա ներկայացրեց անցած ութ ամիսների կատարողականը, կրկին անգամ շեշտելով, որ հավաքագրման ցուցանիշների աճ չի նկատվում, որին ի պատասխան մարզպետ Հ. Մարգարյանը հանձնարարեց հրավիրել այն համայնքերի ղեկավարներին, որոնք հավաքագրումն
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49