Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ճանաչողական այցով գտնվում էր Լոռու մարզում
03.09.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին աշխատանքային եռօրյա այցի ընթացքում ուղեկցում էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը և մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնյաները:
Օձուն խոշորացված համայնքում նախարարը հանդիպեց բնակիչների, վարչական ղեկավարների և ավագանու անդամների հետ, լսեց նրանց առաջարկություններն ու խնդիրները, որոնք վերաբերվում էին գյուղատնտեսությանն ու ճանապարհաշինությանը, կրթական ու սոցիալական ոլորտներին: Նախարարը հորդորեց պատասխանատվությամբ վերաբերվել նախ և առաջ իրենց հարկային պարտավորություններին՝ ընդգծելով, որ նաև այդ ցուցանիշներից է կախված համայնքների համաչափ և արդյունավետ զարգացումը, տեղական խնդիրների հետևողական լուծումը:
Բնության առանձնահատկություններով ու առավելությամբ աչքի ընկնող Ալավերդու տարածաշրջանի համայնքերում մեծ են հետաքրքրություններն ու հնարավորությունները զբոսաշրջության բնագավառում։ Այս առումով նրանց համար առաջնային կարևորություն ունեն միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհները:
Հանդիպում տեղի ունեցավ նաև Ալավերդի քաղաքում: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և բնակիչների հետ նախարարն ու Լոռու մարզպետը քննարկեցին Ալավերդու զբոսաշրջային արահետների ծրագրային մոտեցումները, խոսեցին արդյունաբերական քաղաքի բնապահպանական ու