Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Դու անկախ ես» համազգային տոնին մասնակցեց նաև Լոռու մարզը
01.09.2018
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված համազգային տոնակատարությունն անցավ «Դու անկախ ես» կարգախոսի ներքո: Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները տրամադրվել էին քաղաքացիներին և մարզերից ժամանած պատվիրակություններին, փակ էին երթևեկության համար, որպեսզի հնարավոր լիներ ներկայացնել մշակութային այն արժեքները, որ իրենց հետ բերել էին անկախ Հայաստանի քաղաքացիները։
Լոռու մարզի պատվիրակությունն իր մասնակցությունն ունեցավ համազգային տոնախմբությանը՝ ներկայացնելով մշակութային ու ձեռագործ բարձրարժեք նմուշներ, հանդես գալով երաժշտական ու պարային կատարումներով: Միջոցառումը կազմակերպվել էր մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի կողմից: Բարձր մակարդակով մարզը ներկայացվեց շնորհիվ Լոռու մարզի մշակութային միջոցառումների կազմակերպիչ Մարգարիտա Կիրակոսյանի ներկայացուցչական ուժեղ կազմի ընտրության: ՄԵր պատվիրակությանը ֆինանսական աջակցություն էր տրամադրել «Մշակույթ,սպորտ,երիտասարդություն» հիմնադրամը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Հակոբյանի առաջարկով:
Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի, Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի տան, Տաշիրի արվեստի դպրոցի և անհատ արվեստագետների աշխատանքները ցուցահանդես-վաճառքի ընթացքում նկատվեցին ու գնահատվեցին ինչպես քաղաքացիների, այնպես էլ պաշտոնյաների կողմից: Մեր տաղավարում եղան նաև մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, երգահան Արա Գևորգյանը, այլոք: