Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օգոստոսի 31-ից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ճանաչողական այցով գտնվում էր Լոռու մարզում

31.08.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 31-ից աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Այցի նպատակը շահագրգիռ պաշտոնյաների հետ մարզի զբոսաշրջային ներուժը քննարկելն էր և համայնքային խնդիրներին տեղում ծանոթանալը:
Ճանաչողական եռօրյա այցելության առաջին օրը Սուրեն Պապիկյանին և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին ընդունեցին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, տեղակալներ Սերգեյ Սարուխանյանն ու Անդրեյ Ղուկասյանը և մարզպետարանի մի շարք պաշտոնյաներ:
Ստեփանավանում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի հետ նախարար Ս. Պապիկյանը քննարկեց քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները` հաշվի առնելով տարածքի` պատմական հուշարձաններով հարուստ լինելու հանգամանքը: Նախարարը նշեց, որ այս ներուժի արդյունավետ օգտագործումը համայնքի համար տնտեսական զարգացման հեռանկարներ կստեղծի:
Այնուհետև նախարար Պապիկյանը ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ եղավ Հնեվանք եկեղեցում, ապա այցելեց Լոռի Բերդ դամբարանադաշտ և ամրոց, քննարկելու պատմական հուշարձանները զբոսաշրջային ակտիվ երթուղիների մեջ ներառելու հնարավորությունը:
Նախարարը նշեց, որ պատմամշակութային այս հուշարձանախումբը զբոսաշրջային կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի և այս ուղղությամբ եղած ռեսուրսները ճիշտ օգտագործելու դեպքում այն զբոսաշրջության համար գրավիչ կարող է դառնալ:
Նախարարների հաջորդ այցը Արդվի համայնքն էր` Հովհաննես III Օձնեցու դամբարան, որտեղ Օձուն համայնքի ղեկավարի հետ քննարկվեցին դամբարան տանող ճանապարհի բարեկարգման հնարավորությունները: Այնուհետև նախարարները եղան Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ Օձունի վանահայրը ներկայացրեց եկեղեցու պատմամշակութային նշանակությունը, քննարկվեցին Օձունի զբոսաշրջային հնարավորությունները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49