Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաղպատի վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու գմբեթին տեղադրվել է ընկած խաչի կրկնօրինակը
31.08.2018
Օգոստոսի 31-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետարանի մի խումբ աշխատակիցների հետ ներկա գտնվեց Հաղպատի վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու խաչի տեղադրման արարողությանը: Թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վանական համալիրի Շուրբ Նշան եկեղեցու խորանի առջև իր օրհնության ու երախտիքի խոսքն ուղղեց Իտալիայից ժամանած որմնանկարների վերականգնող մասնագետներ, իտալացի Քրիստին Լամուղեին և Իտալիայում բնակվող մեր հայրենակից Արա Զարյանին, որոնց նախաձեռնությամբ դարերի փոշուց ձերբազատվել են եկեղեցու աջակողմյան հատվածի և խորանի որմնանկարներն ու փորագրերը, որոնք իրենցից ներկայացնում են ինչպես գեղարվեստական ու հոգևոր, այնպես էլ պատմական բարձր արժեք՝ հարուստ նյութ դառնալով հետագա ուսումնասիրողների համար: Սրբազան հայրը այնուհետև պարգևներ հանձնեց բարերարներին և Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանին, հույս հայտնեց, որ մեկնարկած սուրբ աշխատանքը աջակիցներ կգտնի նաև առաջիկայում, և բարերարների միջոցներով կհանգանակվեն ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49