Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ կայացել է օգոստոսյան խորհրդակցությունը

28.08.2018

Օգոստոսի 28-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում մարզի դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հետ հանդիպեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու փոխմարզպետներ Սերգեյ Սարուխանյանը, Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Մատինյանը, կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձիք: Կարևորելով կրթական համակարգի ապաքաղաքականացումը, ԿԳ նախարար Ա. Հարությունյանը դպրոցների տնօրեններին հորդորեց զերծ մնալ քաղաքական գործընթացներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկապես վերջին շրջանում ԿԳ նախարարությունում ստացվել են ահազանգեր՝ կապված դպրոցներում դրամահավաքության հետ, նախարարն անդրադարձավ նաև նախասեպտեմբերյան ու ընթացիկ դրամահավաքներին՝ տնօրեններին հանձնարարելով դպրոցներում բացառել տարաբնույթ դրամահավաքները: Ա. Հարությունյանը խոսեց նաև միասնական քննությունների, Լոռիում իրականացվող դպրոցների համընդհանուր ներառականացման ու կրթական ոլորտի ներկայացուցիչներին հուզող տարաբնույթ այլ հարցերի մասին: Մարզի դպրոցների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հղեցին բազմաթիվ հարցեր: Հարցերի գերակշիռ մասին նախարարը պատասխանեց տեղում, ուսումնասիրության ենթակա հարցերին խոստանալով պատասխանել ավելի ուշ՝ դրանք ԿԳ նախարարությունում քննարկելուց հետո: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23