Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արջուտի աղբավայրի հետագա շահագործման շուրջ մարզպետի հրավերով կայացավ աշխատանքային քննարկում

27.08.2018

Այսօր Լոռու մարզպետարանում կայացավ աշխատանքային քննարկում Արջուտ համայնքի վարչական տարածքում գտնվող աղբավայրի ներկա և հետագա ճակատագրի շուրջ: Խորհրդակցությանը ներկա էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը, հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը, Արջուտ համայնքի ղեկավար Վարդան Մկրտչյանը, Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը, «Սանմաքրում» ՍՊԸ-ի տնօրեն Էդմոնդ Էդարյանը:
Աղբավայրը պարսպով մեկուսացված չէ շրջակա միջավայրից, լուծված չէ ջրահեռացման հարցը: Ռեկուլտիվացիոն աշխատանքներ եւս չեն կատարվում, որի պատճառով աղբը քամու օգնությամբ տարածվում է աղբավայրի հարեւանությամբ գտնվող վարելահողերի վրա: Արջուտի մոտ 20 հա վարելահողեր գյուղացիները աղտոտվածության պատճառով օգտագործում են որպես խոտհարք:
Վանաձորից աղբը աղբավայր է տեղափոխվում նաեւ բաց ավտոմեքենաներով: Համայնքի ղեկավարի պնդմամբ մեքենաներից աղբը թափվում է ինչպես Վանաձոր-Արջուտ, այնպես էլ աղբավայր տանող գյուղամիջյան ճանապարհներին: Աղբավայրը գյուղի էկոլոգիական վիճակի վրա լուրջ հետեւանք է թողնում: Դրա առկայությունը հնարավորություն չի տալիս Արջուտում ծրագրեր իրականացնել: Մոտ 6.5 հա տարածքը մեկուսացնելու համար անհրաժեշտ է ցանկապատել շուրջ 1000 գծամետր տարածք: Անհրաժեշտ է մոտ 1900 մետր գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատում և նույնքան էլ դեպի աղբավայր տանող հատվածի հարթեցում և խճապատում: Մարզի ղեկավարը խնդիրը պատրաստվում է ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59