Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց Լեռնապատ, Նոր Խաչակապ, Ղորսալ, Քարաձոր համայնքներ

24.08.2018

 Օգոստոսի 23-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Լեռնապատ, Նոր Խաչակապ, Ղորսալ, Քարաձոր համայնքներում, ուր հանդիպում ունեցավ գյուղապետերի, ավագանու անդամների և բնակչության հետ:
Լեռնապատ համայնքում մարզի ղեկավարին տեղեկացրեցին, որ տեղի դպրոցում աշխատում է Վանաձոր և Սպիտակ քաղաքներից եկող 10 ուսուցիչ, ովքեր հանրային տրասպորտի բացակայության պատճառով ստիպված են լինում համայնք հասնել մեծ դժվարություններով: Հ. Մարգարյանը նրանց պարզաբանեց, որ տրանսպորտի միասնական ցանցի գործարկման դեպքում հարցը լուծում կստանա:
Համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանը բարձրացրեց «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակապահովման ծրագրի» շահառուների հարցը: Նրանք արդեն շուրջ 30 տարի սպասում են բնակարանի իրենց հերթին: Մարզպետի վստահեցմամբ՝ հարցը քննարկման փուլում է և անպայման վերջնական լուծում կստանա մինչև 2020 թվականը: Այստեղ ևս արդիական էր կաթի մթերումների գնի հարցը: Վերջինիս հետ կապված պարզաբանվեց, որ մարզպետարանի կողմից հնարավորինս վերահսկվում է գործընթացը՝ կաթի հավաքամամբ զբաղվող անհատների կողմից ցուցաբերվող կամայականությունները կանխելու նպատակով: Մարզպետը եղավ նաև կաթի վերամշակման կետում: Այստեղ անդրադարձ կատարվեց ոռոգման ջրի ներքին ցանցը վթարված վիճակին: Հ. Մարգարյանն առաջարկեց գրավոր դիմում ներկայացնել մարզպետարան: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ շուրջ 10 օրից կմեկնարկի պետական միջոցներով իրականացվող ճանապարհների բարեկարգման ծրագիրը, ինչը մեծ ձեռքբերում է Լեռնապատի համար: Բարձրացվեց նաև համայնքի Քոսալար թաղամասի խմելու ջրի խնդիրը. թաղամասի բնակիչները վստահեցրեցին, որ ջուրն իրենց թաղամաս չի հասնում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջնահերթության կարգով խնդրին արագ լուծում տալ: Այստեղ անդրադարձ կատարվեց նաև մանկապարտեզի, մարզադահլիճի գույքի սակավության և այլ հարցերի: Մարզպետն առաջարկեց խնդիրները գրավոր կերպով ներկայացնել մարզպետարան՝ հնարավորության դեպքում դրանց լուծում տալու համար:
Նոր Խաչակապ համայնքում բարձրացվեցին գյուտեխնիկայի, ոռոգման ցանցի, մանկապարտեզի բացակայության, կիսակառույց մարզադահլիճը վերջնական տեսքի բերելու և նմանատիպ այլ խնդիրներ:
Ղուրսալիում առաջնային էին միջհամայքնային ճանապարհների վերանորգման, պատշաճ ջրահեռացման, կոյուղագծի բացակայության, համայնքի 6-րդ և 11-րդ փողոցների գազաֆիկացման, դպրոցի ջեռուցման, նորգման և նմանատիպ այլ հարցեր:
Մարզպետը նշեց, որ այդ խնդիրները բոլորը գույքագրված են և, ըստ առկա հնարավորությունների և առաջնահերթության, աստիճանաբար լուծում կստանան:
Քարաձոր համայնքում հարկերի համաներման հարցի հետ կապված Հ. Մարգարյանը ևս մեկ անգամ հստակեցրեց. որևէ հարկատեսակի գծով համաներում չի լինելու՝ չվճարելով հարկերը համայնքների բնակիչները բարդացնում են իրենց և համայնքի վիճակը: Մարիզ ղեկավարին ներկայացվեց համայնքի հանդիսությունների սրահի վերակառուցման խնդիրը: Հ. Մարգարյանը հանձնարարեց նախագիծանախահաշվային աշխատանքներ իրականացնել՝ խոստանալով միջոցների առկայության դեպքում ընթացք տալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27