Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսումնական տարվան ընդառաջ մեկամսյակ կհայտարարվի

24.08.2018

Անցկացվեց Լոռու մարզպետարան-ոստիկանություն-համայնք ձևաչափով հերթական հանդիպում-քննարկումը, որը վարում էր մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանը նշեց, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ ոստիկանությունը սեպտեմբերին նախատեսում է հայտարարել մեկամսյակ, որի շրջանակներում հերթապահություններ կսահմանվեն այն դպրոցներին հարող հատվածներում, որտեղ լուսացույցներ տեղադրված չեն, բացի այդ դպրոցներում կանցկացվեն նաև երթևեկության կանոնների ուսուցման դասընթացներ: Կարևորվեց նաև դպրոցների մոտ, խնդրահարույց հատվածներում ճանապարհային նշանների կամ արագաչափերի տեղադրման անհրաժեշտությունը: Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը հարցի կապակցությամբ նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Ն. Սարգսյանն անդրադարձավ նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներին, այդուհանդերձ նաև՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու արատավոր պրակտիկային վերջ դնելու մեխանիզմների կիրառմանը և այլն: Ա. Օհանյանը ասաց, որ քննարկվում է քաղաքում շուրջ 30 տեսախցիկների տեղադրման հարցը՝ այդ թվում և հաճախ աղտոտվող վայրերում:
Քննարկվեցին նաև այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49