Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայ-ռուսական բարեկամության շրջանակներում
22.08.2018
Օգոստոսի 21-ին Իոսիվ Մոնտրեզորի հուշարձանին համատեղ այց կատարեցին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզային, Վանաձորի և Սպիտակի քաղաքային իշխանությունները, ռուսական 102-րդ ռազմաբազային ներկայացուցիչներ, հյուրեր՝ հարգանքի տուրք մատուցելով և ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհելով հուշակոթողին:
Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու միջնամասից հարավ ընկած տարածքում է գտնվում ռուսական բանակի հրամանատար Իոսիվ Մոնտրեզորի և նրա հետ ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանը, որը խորհրդանշում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: Ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին այս տարածքում 1804 թվականին 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար զոհվել է 30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում: Ուստի պատահական չէ, որ յուրաքանչյուր տարի այս օրը Լոռու մարզային, Վանաձորի և Սպիտակի քաղաքային իշխանությունները, Հայաստանում Ռուասատանի Դաշնության դեսպանատան, Գյումիրիում ՌԴ հյուպատոսարանի, Լոռու մարզում ռուսական համայնքի ներկայացուցիչները համատեղ այց են կատարում հուշարձանին՝ ի նշան փոխադարձ բարեկամության և հարգանքի զոհավածների հանդեպ:
Ելույթներով հանդես եկան և ներկաներին ողջունեցին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, ներկաներից շատերը՝ իրենց խոսքում կարևորելով հայ-ռուսական բարեկամությունը: