Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը պարգևատրեց հաղթող թիմերին

20.08.2018

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների ամենամյա մարզական խաղերի տղաների սեղանի թենիսի և տղաների ձեռքի գնդակի հավաքական թիմերը հաղթող են դարձել հուլիսին անցկացված հանրապետական մրցաշարում: Հաղթանակն արժևորելու և դպրոցականներին խրախուսելու նպատակով օգոստոսի 20-ին թիմերին ընդունեց մարզպետ Հրանտ Մարգարյանը: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը, այլ պաշտոնյաներ:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը ներկայացրեց թիմերի արձանագրած հաջողությունները և փայլուն ներկայացվածությունը տարածքային, մարզային, այնուհետ նաև՝ հանրապետական փուլերում: Նա նաև նշեց, որ կազմակերպչական հարցերում մեծ դերակատարություն է ունեցել մշակույթի և սպորտի բաժինը՝ ընդգծելով առաջատար մասնագետ Ռուբեն Մխիթարյանի դերակատարությունը:
Մարզպետը ջերմորեն շնորհավորեց դպրոցականներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց մարզի պատիվը բարձր պահելու համար: Նա հույս հայտնեց, որ պատանիներն իրենց լավագույնս կդրսևորեն բոլոր ասպարեզներում, իսկ նոր հաղթանակները չեն ուշանա: Հ. Մարգարյանը թիմերին շնորհակալագրեր հանձնեց, իսկ թիմերի անդամներին՝ մարզական հագուստ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49