Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

20.08.2018

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Օրակարգի առաջին հարցով Լոռու մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանն անդրադարձավ նախորդ շաբաթ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մարզպետների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին՝ նշելով, որ դրանցից ելնելով մարզպետի կողմից համապատասխան ստորաբաժանումներն ստացել են ցուցումներ, և դրանք կատարվում են պատշաճ կարգով: Նա նաև նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականը քաղաքացիների ընդունելության ժամկետների և կարգի հետ կապված շարունակվում է իրականացվել սահմանված կարգով: Ն. Սարգսյանն անդրադարձավ նաև միջազգային մի շարք կառույցների հետ աշխատանքային հանդիպումներին և ձեռքբերված պայմանավորվածություններին:
Մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Անդրեյ Ղուկասյանը և Սերգեյ Սարուխանյանը, ըստ համակարգման ոլորտների, ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, անցկացված հանդիպումների և աշխատանքային քննարկումների արդյունքները:
Սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը: Նա տեղեկացրեց, որ օգստոսի 17-ի դրությամբ եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է ընդամենը 41 տոկոս. պակաս է հավագրվել շուրջ 216 մլն դրամ: Մարզպետ Հ. Մարգարյանը, նշված ցուցանիշերն անընդունելի համարելով, փոխմարզպետներին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց կարճ ժամկետներում շտկել իրավիճակը:
Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Ըստ նրա, թեև բերքահավաքը դեռևս շարունակվում է, բայց արդեն իսկ տեսանելի է, որ արդյունքները գոհացուցիչ են: Օրինակ՝ ցորենի միջին բերքատվությունը 1 հա-ից կազմում է 35-40ց, կարտոֆիլինը՝ 300 ց և այլն:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36