Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հաղթող թիմի անդամներին

17.08.2018

Հուլիսի 22-29-ը կայացած «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակից ստարտափները՝ կախված զարգացման մակարդակից, մասնակցում էին 2 ծրագրերի՝ starter և booster։ 
Starter ծրագրում, որում ընդգրկված էին գաղափարի փուլում գտնվող և ստարտափի կայացման ուղղությամբ արդեն աշխատանք կատարած թիմերը, հաղթել է Magic Cup ստարտափը: Այն ներկայացնում է բաժակ, որը կարող է տաքացնել կամ սառեցնել պարունակությունը՝ անվնաս քիմիական ռեակցիաների միջոցով։

Հաղթող թիմի անդամներից երկուսը՝ Մարիամ և Մովսես Մակարյանները, վանաձորցի երիտասարդներ են՝ քույր և եղբայր: Նրանց այսօր ընդունեց և հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց մարզպետ Հրանտ Մարգարյանը:

-Չափազանց հպարտ եմ, որ մեր մարզում նման երիտասարդներ են ապրում ու ստեղծագործում: Շնորհակալություն ձեզ, որ բարձր եք պահում ձեր մարզի և քաղաքի պատիվը: Ամեն անգամ տաղանդավոր երիտասարդների հետ առնչվելիս, կրկին ու կիրկին համոզվում եմ. մեր ապագան հուսալի ձեռքերում է,-իր խոսքում մասնավորապես նշեց մարզպետը:

Մարիամ և Մովսես Մակարյաններն իրենց հետ բերել էին «հրաշագործ» բաժակը և մարզի ղեկավարին ներկայացրին վերջինիս հնարավորությունները:

Հ. Մարգարյանը նրանց պարգևատրեց մարզպետի շնորհակալագրերով ու նաև դրամական պարգև հանձնեց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:03:58