Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այց Բազում, Դարպաս և Գուգարք համայնքներ
17.08.2018
Մարզպետ Հրանտ Մարգարյան այսօր մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Գուգարքի տարածաշրջանի Բազում, Դարպաս և Գուգարք համայնքներ՝ հանդիպումներ անցկացնելով համայնքների ղեկավարների, ավագանու անդաների և բնակիչների հետ:
Բազում համայնքում անցկացված խորհրդակցության ընթացքում բարձրացվեցին մի շարք խնդիրներ, որոնցից ամենառաջանայինը, թերևս, խմելու ջրի հարցն է: Այն, ըստ բնակիչների, խմելու համար ոչ պիտանի է և առողջական խնդիրներ է առաջացնում: Վերջիններս օգտվում են բնական աղբյուրների ջրից, որը ևս ապահով չէ: Մարզպետը վստահեցրեց, որ խնդիրը ներառված է պետական աջակցությամբ իրականացվող հրատապ ծրագրերի ցանկում և առաջիկայում լուծում կստանա: Խոսվեց նաև դպրոցի խնդիրներից: Դասերը կազմակերպվում են երկհերթ գրաֆիկով, քանի որ երեխաների թվի համեմատությամբ մասնաշենքը փոքր է← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-01-14 14:03:26